Ակադեմիայի մասին | Մենթորների դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության դասընթաց | Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծային առաջարկների մշակում |  Երիտասարդության և քաղհասարակության քայլը՝ նախագծերի իրականացում | Եզրափակիչ փառատոն | Նյութեր |  Կապ

Ակադեմիայի մասին

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ը «Երիտասարդության և քաղհասարակության քայլը դեպի կայուն էներգետիկա գյուղական համայնքներում» խորագրի ներքո:  Ակադեմիա 2018 միջոցառումները  տեղի են ունենալու Գետիկի հովտում՝ ընդգրկելով բնակավայրեր Գոշ գյուղից մինչև Վահան գյուղ: Մասնակցության են հրավիրվելու մասնակիցներ Սևանա լճի շրջակայքից այլ համայնքների բնակիչներ (օրինակ, Դրախտիկը, Ծափաթաղը և այլն): Գետիկի հովտում անցկացվող «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի տեղային համակարգողն է Ճամբարակ զարգացման հիմնադրամը:

«Ակադեմիաի 2018»-ի նպատակն է համայնքների երիտասարդներին և այլ քաղաքացիներին հնարավորություն տալ կիրառել էներգարդյունավետ լուծումներ՝ բարելավելով իրենց կյանքը և պահպանելով շրջակա միջավայրը: Այս տարվա Ակադեմիան բաղկացած է հետևյալ գործողություններից.

ա. «Մենթորների դասընթաց» ՝ երկօրյա դասընթացը տեղի է ունեցել 2018թ. օգոստոսի 24-ին և 25-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասընթացի նպատակն էր պատրաստել նախորդ տարիների Ակադեմիայի մասնակիցներին՝ հետագայում ուղղորդելու և օգնելու համայնքների երիտասարդներին կայուն էներգետիկայի վերաբերյալ նախագծային առաջարկների մշակման հարցում: Մենթորները Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետների հետ կայցելեն Գետիկի հովիտը՝ «Երիտասարդության և քաղաքացիական հասարակության դասընթաց»-ը անցկացնելու համար (տե՝ս ստորև): Մանրամասները իմանալու համար սեղմեք այստեղ:

բ. «Երիտասարդության և քաղհասարակության» դասընթացը տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերի 15-ից 16-ը Ճամբարակում: Դասընթացը կազմակերպվել է Գետիկի հովտի շրջանի և շրջակա համայնքների երիտասարդների, քաղաքացիական հասարակության և բնակիչների համար: Դասընթացը ներառել է նաև գաղափարներ մշակելու նիստեր, որտեղ մասնակիցները կարող էին մտածել և քննարկել կայուն էներգետիկայի վերաբերյալ լուծումների այն գաղափարները, որոնք կարող են իրականացվել իրենց համայնքներում: Մանրամասները իմանալու համար սեղմեք այստեղ:

գ«Երիտասարդության և քաղհասարակության» դասընթացից հետո, որը տեղի է ունեցել Գետիկի հովտում, յուրաքանչյուր մասնակից հրավիրվել է մշակելու կայուն էներգետիկայի վերաբերյալ նախագծի առաջարկ, որը կարող է իրականացվել իր համայնքում: Ծրագրի առաջարկները պետք է պատրաստ լինեն մինչև հոկտեմբերի 14-ը՝ Դրամաշնորհային հանձնաժողովի կողմից գնահատման համար: Նախագծային առաջարկները գնահատվելու են մի քանի գնահատման չափանիշներով: Մանրամասները իմանալու համար սեղմեք այստեղ:

դ. «Երիտասարդության և քաղհասարակության քայլը դեպի կայուն էներգետիկա գյուղական համայնքներում՝ նախագծերի իրականացում»՝ նախագծերի առաջարկները կգնահատվեն Դրամաշնորհային հանձնաժողովի կողմից: Լավագույն առաջարկները կստանան փոքր դրամաշնորհ նախագծերի իրականացման համար: Հաղթող թիմերը կհայտարարվեն 2018թ.-ի հոկտեմբերի 21-ին: Յուրաքանչյուր խումբ մոտավորապես չորս (4) շաբաթ կունենա նախագծի իրականացման և ավարտին հասցնելու համար, մինչև 2018թ.-ի նոյեմբերի 18-ը: Ծրագրերը կներկայացվեն «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի Եզրափակիչ փառատոնում (տե՝ս ստորև):

ե. «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի եզրափակիչ փառատոնը կլինի «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի եզրափակիչ միջոցառումը: Փառատոնը տեղի կունենա 2018թ. նոյեմբերի 24-ին Ճամբարակում: Խմբերը կներկայացնեն իրենց կատարած և ավարտված ծրագրերը պաստառներով կամ տեսանյութերով:

 

SEA_ARM_Web