«Մենթորների դասընթաց»-ը տեղի է ունեցել 2018թ. օգոստոսի 24-ին և 25-ը, ժամը 10:00-ից 16:45-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասընթացի նպատակն էր պատրաստել մասնակիցներին՝ հետագայում ուղղորդելու և օգնելու համայնքների երիտասարդներին կայուն էներգետիկայի վերաբերյալ նախագծային առաջարկների մշակմանը հարցում: Առաջարկները, որոնք մշակվելու են, կարող են ներառել լուծումների լայն շրջանակ, այդ թվում՝ շենքերի էներգաարդյունավետություն, արևային ջրատաքացուցիչների տեղադրում, վառարանների էներգաարդյունավետության բարձրացում, համայնքային էներգիայի բարելավման կարիքների գնահատում, համայնքային շենքերի էներգետիկ աուդիտի և այլ թեմաներ:
«Մենթորների դասընթաց»-ին մասնակցել են նրանք, ովքեր մասնակցել են 2016 կամ 2017 թվականների Ակադեմիաների դասընթացներից որևէ մեկին: Երևանից դուրս բնակվողներին տրամադրվել է ուղևորափոխադրում և հյուրանոցային կացություն:
«Մենթորների դասընթաց»-ը հաջողությամբ ավարտածները ստացան մասնակցության վկայականներ և հրավիրվեցին մասնակցելու ծրագրի հաջորդ քայլերին՝ որպես նախագծային առաջարկների մշակման մենթոր:
«Մենթորների դասընթաց»-ի օրակարգը՝ օր 1 և օր 2
Ամսաթիվ՝ օգոստոսի 24 և օգոստոսի 25
Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան