«Երիտասարդության և քաղհասարակության քայլը դեպի կայուն էներգետիկա գյուղական համայնքներում» դասընթացը կայուն էներգետիկայի ոլորտում կազմակերպվեց Գետիկի հովտի շրջանի և շրջակա համայնքների երիտասարդների, քաղաքացիական հասարակության և բնակիչների համար: Դասընթացը տեղի ունեցավ 2018թ. սեպտեմբերի 15-ից 16-ը Ճամբարակում: Դասընթացը ներառեց նաև գաղափարներ մշակելու նիստեր, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու կայուն էներգետիկայի վերաբերյալ լուծումների այն գաղափարները, որոնք կարող են իրականացվել իրենց համայնքներում:
Դասընթացի եզրափակիչ նիստի ընթացքում մասնակիցները խմբերի բաժանվեցին նախագծային առաջարկների մշակման աշխատանքների համար, և յուրաքանչյուր խմբին միացավ մեկ մենթոր: Մենթորների դերը կայուն էներգետիկայի վերաբերյալ նախագծային առաջարկների մշակման ընթացքում մասնակիցներին ուղղորդելու և աջակցելու մեջ է: Մենթորներին տրամադրվեց ուղևորափոխադրում դեպի Ճամբարակ և հետ, ինչպես նաև հյուրանոցային կացություն:
Գետիկի հովտում անցկացվող «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի տեղային համակարգողն է Ճամբարակ զարգացման հիմնադրամը:
Ճամբարակի դասընթացի օրակարգը՝ օր 1 և օր 2
Ամսաթիվ՝ սեպտեմբերի 15 և 16
Վայր՝ 73 Գարեգին Նժդեհ, ք. Ճամբարակ