«MARUEEB»-ի մասին

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՆՊԱՏԱԿՆԵՐ

ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Գործընկեր երկրների համալսարաններ՝

Եվրամիության կոնսորցիումի անդամներ՝

Շահագրգիռ կողմեր՝

Ծրագրի գործընկերների մասին լրացուցիչ մանրամասներ իմանալու համար այցելեք նախագծի կայքը:

 

«MARUEEB»-ը և ՀԱՀ-ը

ԵՄ-ի համակարգող գործընկերոջ հետ պայմանավորվածության համաձայն, ՀԱՀ-ը բարեփոխեց Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման (ԱՃՀԿ) մագիստրատուրայի ծրագրը՝ նոր ուսումնական ծրագիր ստեղծելու փոխարեն: «MARUEEB»-ի միջոցով, ԱՃՀԿ-ն մշակել է «Կայուն գործառնություններ և ռեսուրսների կառավարում» (ԿԳՌԿ) մասնագիտացում, որը կարող է կազմել ուսանողների մագիստրական ծրագրի մի մաս: Բացի այդ, ԿԳՌԿ-ը հասանելի կլինի մասնագիտական որակավորման ծրագրի ձևով՝ նախատեսված  համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտների և մասնագետների համար:

 

 «Կայուն գործառնություններ և ռեսուրսների կառավարում» (ԿԳՌԿ)՝ մագիստրոսական աստիճանի մասնագիտացում և մասնագիտական վկայագիր Հայաստանի ամերիկյան համալսարանում

«Կայուն գործառնություններ և ռեսուրսների կառավարում» (ԿԳՌԿ) ծրագիրը, որը մեկնարկել է 2017թ.-ի աշնանը, առաջարկում է մագիստրոսական աստիճան և մասնագիտական վկայագիր, որն ուսանողներին կօժտի խելացի, կայուն և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ համակարգեր և գործառնություններ մշակելու և կառավարելու համար անհրաժեշտ տեսական և կիրառական գործիքներով։ Այն իրականացվում է ՀԱՀ-ի Արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման (ԱՃՀԿ) մագիստրատուրայի ծրագրի շրջանակներում:

Ծրագրի պահանջներին բավարարող ՀԱՀ-ի մագիստրատուրայի ուսանողները ԿԳՌԿ մասնագիտացումը ձեռք կբերեն 30 ECTS միավոր (ամերիկյան համակարգում՝ կիսամյակային 15 միավոր) ունենալու դեպքում: Ծրագրի պահանջներին բավարարող ՀԱՀ շրջանավարտներն, ինչպես նաև այլ հաստատությունների շրջանավարտներն ու մասնագետները կարող են նաև ձեռք բերել ԿԳՌԿ մասնագիտական վկայագիր:

Առաջարկվող առարկաների թվում, ի թիվս այլոց, կլինեն «Կայուն, խելացի և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ համակարգեր I և II», «Այլընտրանքային էներգիա․ տեխնոլոգիա, շրջակա միջավայր և էկոնոմիկա», «Տվյալների պեղում և կանխատեսային վերլուծաբանություն», «Համակարգերի և գործառնությունների մոդելավորում», «Նորարարություն»։ Առարկաներից շատերը կկենտրոնանան շենքերում և գործառնությունների ընթացքում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վրա:

Մասնագիտացումը ձեռք բերելուց հետո շրջանավարտը կունենա համակարգերում և գործառնություններում կայունության և ռեսուրսների արդյունավետության բարձրացման նպատակով դիագնոստիկ և վերլուծական գործիքների կիրառման կարողություն, նորարարությունն ու փոփոխությունը խթանելու և կառավարելու, ինչպես նաև տվյալները վերլուծելու, պատկերելու և արդյունավետ կերպով հաղորդելու կարողություն:

Առաջարկվող դասընթացների և ավարտական պահանջների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք ՀԱՀ-ի ԱՃՀԿ (IESM) կայք:

Ընդունելության պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար սեղմեք այստեղ:

 

Ծրագրի գործունեությունը

«MARUEEB»-ի միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար սեղմեք այստեղ:

Տեսադարան

«MARUEEB»-ի միջոցառումների լուսանկարները դիտելու համար սեղմեք այստեղ:

Հետադարձ կապ

ՀԱՀ-ում ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Նորայր Բենօհանյանին:

Էլ. հասցե` [email protected]

Հեռ.՝ +374 60 61-26-92