Դասախոսների միջհամալսարանական այցելություններ

«MARUEEB»՝ էներգաարդյունավետ շենքերի նորարար տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագիր ՌԴ և ՀՀ համալսարանների և շահագրգիռ կողմերի համար» նախագծի իրականացման երրորդ տարվա ընթացքում գործընկեր համալսարանների միջև տեղի կունենան դասախոսական անձնակազմի այցելություններ: Այցելությունները կներառեն՝

  1. Եվրոպական անդամ համալսարաններից դասախոսների այցեր դեպի գործընկեր համալսարաններ Հայաստանում և Ռուսաստանում:
  2. Դասախոսների այցեր Հայաստանի գործընկեր համալսարաններից դեպի Ռուսաստանի գործընկեր համալսարաններ և հակառակը:

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի գործընկեր համալսարանները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) համատեղ կազմակերպում են Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարքը: Այս համալսարանները կհյուրընկալեն հրավիրված բանախոսներին ծրագրի գործընկեր համալսարաններից և կկազմակերպեն դասախոսությունների և աշխատաժողովների շարք: 2017-18թթ-ի ընթացքում միջոցառումները կկազմակերպվեն երկու համալսարաններում հերթականությամբ:

 

Ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարք