Յուրգիս Կազիմիրաս Ստանիշկիս

Լիտվայի գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ, ՄԱԿ-ի Գլոբալ կայուն զարգացման զեկույցի պատրաստման համար պատասխանատու գիտնականների անկախ խմբի անդամ, Կաունասի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր և Բնապահպանական Ճարտարագիտություն ինստիտուտի հետազոտությունների ղեկավար: 1992 թ. նա առաջինն էր Լիտվայում և նախկին ԽՍՀՄ-ում, իսկ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում առաջիններից մեկն էր, ով սկսել է մշակել մաքուր արտադրության / աղտոտման կանխարգելման ռազմավարությունն ու տեսությունը և ներդրել այն արդյունաբերության մեջ:

Յուրգիսը եղել է ավելի քան 80 միջազգային կայուն զարգացման ծրագրերի և նախագծերի ղեկավար և առաջատար փորձագետ, ծրագրերը իրականացվել են Լիտվայում, Եվրամիության մյուս երկրներում և մի շարք զարգացող երկրներում միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր (UNEP), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն (UNIDO), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD)) և զարգացած գործընկեր երկրների հետ համատեղ: Նա ստացել է բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝ Լիտվայի Գիտության ազգային մրցանակ (երեք անգամ), Լիտվայի Հանրապետության նախագահի մրցանակ, «Էներգետիկ գլոբուս» վկայագրեր (երկու անգամ), Բալթյան ծովի մրցանակ:

 

Էգլե Ստանիշկիենե

Կաունասի տեխնոլոգիական համալսարանի Կառավարման, տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետի պրոֆեսոր, հասարակական գիտությունների թեկնածու: Հետազոտական հետաքրքրություններն են` կայուն զարգացում, շրջանաձև տնտեսություն, որակի կառավարման համակարգեր, կայուն համալսարաններ, բարձրագույն կրթության որակի հետազոտություն, նոր ուսուցման մեթոդներ և միջդիսցիպլինար հետազոտություններ: Կայուն զարգացման ոլորտում նրա փորձը ներառում է միջազգային գիտաժողովներում գիտական հրապարակումներ և ելույթներ: Էգլեն ավելի քան 50 գիտական հոդվածների հեղինակ է, մասնակցել է ավելի քան 20 ազգային և միջազգային նախագծերի: Համալսարանում նա դասավանդում է կայուն զարգացում, որակի կառավարում, կայուն զարգացման քաղաքականություն և տնտեսագիտական դասընթացներ: