«Երիտասարդության և քաղաքացիական հասարակության գործողություն»՝ նախագծերի իրականացում
Նախագծերի առաջարկները կգնահատվեն Դրամաշնորհային հանձնաժողովի կողմից: Լավագույն առաջարկները կստանան փոքր դրամաշնորհ նախագծերի իրականացման համար: Հաղթող թիմերը կհայտարարվեն 2018թ.-ի հոկտեմբերի 21-ին: Յուրաքանչյուր խումբ մոտավորապես չորս (4) շաբաթ կունենա նախագծի իրականացման և ավարտին հասցնելու համար, մինչև 2018թ.-ի նոյեմբերի 18-ը: Ծրագրերը կներկայացվեն «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի Եզրափակիչ փառատոնում, որը տեղի կունենա Ճամբարակում: