Դասընթաց «Երիտասարդություն և քաղաքացիական հասարակություն»
«Երիտասարդության և քաղհասարակության քայլը դեպի կայուն էներգետիկա գյուղական համայնքներում»
դասընթացը կայուն էներգետիկայի ոլորտում կազմակերպվում է Գետիկի հովտի շրջանի և շրջակա համայնքների երիտասարդների, քաղաքացիական հասարակության և բնակիչների համար: Դասընթացը տեղի կունենա 2018թ. սեպտեմբերի 15-ից 16-ը Ճամբարակում: Դասընթացը ներառելու է նաև գաղափարներ մշակելու նիստեր, որտեղ մասնակիցները կարող են մտածել և քննարկել կայուն էներգետիկայի վերաբերյալ լուծումների այն գաղափարները, որոնք կարող են իրականացվել իրենց համայնքներում:
Դասընթացի եզրափակիչ նիստի ընթացքում մասնակիցները խմբերի կբաժանվեն նախագծային առաջարկների մշակման աշխատանքների համար, և յուրաքանչյուր խմբին կմիանա մի մենթոր: Մենթորների դերը կայուն էներգետիկայի վերաբերյալ նախագծային առաջարկների մշակման ընթացքում մասնակիցներին ուղղորդելու և աջակցելու մեջ է: Մենթորներին կտրամադրվի ուղևորափոխադրում դեպի Ճամբարակ և հետ, ինչպես նաև հյուրանոցային կացություն:
Գետիկի հովտում անցկացվող «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի տեղային համակարգողն է Ճամբարակ զարգացման հիմնադրամը:
Ճամբարակի դասընթացին մասնակցելու համար կապ հաստատեք Պրն. Կարեն Բալյանի հետ՝
Էլ. հասցե՝ [email protected]
Հեռ՝ (+374 96) 080850
Ճամբարակի դասընթացի օրակարգը՝ օր 1 և օր 2
Ամսաթիվ՝ սեպտեմբերի 15 և 16
Վայր՝ 73 Գարեգին Նժդեհ, ք. Ճամբարակ